Տնտեսագետ. Հունվարից հետո պարզ կլինի, թե ինչ ավարտ կունենա արժութային պատերազմըPanorama.am-ը գրում է․

«Եթե մտնում ենք ռուբլու գոտի, պետք է կիսենք ռուբլու կորուստները»,-ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: 

Սոցիոլոգ Ադիբեկյանն ասաց, որ հայկական դրամն իր նոմինալ արժեքից ավելի բարձր գնողունակություն ունի. «Այսինքն, մենք դոլարի դիմաց ավելի շատ ապրանք կարող ենք գնել, քան համարժեք դոլարով նույն ապրանքը՝ զարգացած երկրներում»:

Բացի այդ, Ադիբեկյանի բերած տվյալներով, Հայաստան տարեկան մուտք է գործում մոտ 4,5 միլիարդ ամերիկյան դոլար, որից 3 միլիարդն արտերկրում ապրող մեր հայրենակիցների աշխատանքն է. «Եթե այդ գումարները երկիր են մուտք գործում դոլարի տեսքով, ապա դրսից եկած գումարով ապրող ընտանիքները շահում են այս պարագայում»: 

Ըստ Ադիբեկյանի՝ ստեղծված իրավիճակում տուժում են պետական աշխատողները, նպաստառուներն ու թոշակառուները:  Սոցիոլոգը, բերելով 2008 թվականի ճգնաժամի օրինակը, խոսեց նաև այն մասին, որ մեր երկիրը, շնորհիվ իր ունեցած սննդային պաշարների, հեշտությամբ է հաղթահարում ճգնաժամերը: Ճիշտ է, 2008 թվականի պարագայում ճգնաժամը հաղթահարվեց պարտքերի հաշվին, բայց Ադիբեկյանի խոսքերով՝ եթե Հայաստանին մեկը պարտք է տալիս, ուրեմն մեծ է վստահությունը, որ այդ պարտքը ետ կստանա: 

Ադիբեկյանը խոսեց նաև նման ճգնաժամային իրավիճակներում պետության աջակցության դերի մասին: Մասնավորապես, նա ընդգծեց, որ նման պարագայում պետությունը պետք է նախևառաջ ինդեքսավորի նպաստներն ու թոշակները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել