Ռիոյի լողացող տոնածառը։ 85 մետրանոց տոնածառի բացման արարողության ժամանակ կազմակերպված հրավառության պատկերը (Բրազիլաիա, Ռիո դե Ժանաեիրո նոյեմբեր 29,2014թ․)։ Այն համարվում է աշխարհի ամենաբարձր լողացող տոնածառը և գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում։


Փարիզի շրջված տոնածառը։ 25 մետրանոց տոնածառը տեղադրված է Ֆրանսիայում՝ Փարիզի առևտրի կենտրոններից մեկի առաստաղին, նոյեմբերի 27, 2014թ.։

Մարդկանցով կառուցված ռեկորդակիր տոնածառը Հոնդուրասում։ Լուսանկարում պատերված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում գրանցված ամենամեծ տոնածառի պատկերը, որը կազմվել է 2945 մարդկանցով, վեց րոպե 28 վայրկյանում, Հոնդուրասում։

Կոնֆետերով  տոնածառը Սինգապուրում։ Թենիսի լեգենդ Անդրե Աղասին ներկայացնում է քաղցրավենիքով զարդարված տոնածառի բացման արարողությունը Սինգապուրում, դեկտեմբերի 1, 2014թ․։

Մադրիդի՝ գույները փոխող տոնածառը։ Մադրիդի Կոլոն հրապարակում  տեղադրված լուսարձակող տոնածառը, նոյեմբերի 30, 2014թ․։

Վաշինգթոնի Քեփիթոլի շենքի մոտ տեղադրված տոնածառը։ 27 մետր բարձություն ունեցող տոնածառը հնարավորություն է տալիս երեխաներին փոփոխել դրա լույսերը հատուկ կոդերի միջոցով (դեկտեմբերի 2, 2014թ․)։


Փայտի թափոնից ստեղծված տոնածառը Ռակվերեում։ Մոտ 10 մետր բարձրություն ունեցող տոնածառը տեղադրվել է Էստոնիայի Ռակվերե բնակավայրում տեղի ուսանողների կողմից, դեկտեմբերի 3, 2014թ․։

Հսկայական լեգո-տոնածառ Սիդնեյում։ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղադրված հսկայական  Լեգո տոնածառը, դեկտեմբերի 2, 2014թ․։

Եվս մեկ լեգո-տոնածառ Լոնդոնում։ Լոնդոնում տեղադրված 8 մետր բարձրություն ունեցող տոնածառի կառուցման համար 4 շաբաթ է պահանջվել, այն տեղադրված կմնա մինչև 2014թ․ի դեկտեմբերի 24-ը։

Բեռլինյան տոնածառի գեղեցիկ լույսերը։ Կինն ինքնալուսանկար է անում Գերմանիայի Բեռլին քաղաքի Պոցդամեր հրապարակի տոնածառի մոտ, նոյեմբերի 25, 2014թ․։

Տոնածառը Սեուլում։ 21 մետրանոց տոնածառը Հարավային Կորեայի Սեուլ քաղաքի քաղաքային հրապարակում, նոյեմբերի 29, 2014թ․։

Լիտվայի տոնածառը։ Լիտվայի Վիլնյուս քաղաքի հրապարակում տեղադրված տոնածառը նոյեմբերի 29-ին, 2014թ․։

Նեշվիլի տոնածառը։ Տղամարդը նայում է Նեշվիլի Քեփիթոլ շենքի մոտ տեղադրված տոնածառին (դեկտեմբեր 1, 2014թ․)։

Պրահայի տոնածառը։ Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքի Օլդ Թաուն հրապարակում տեղադրված տոնածառը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել