Tert.am-ը գրում է․

Պետական միջոցները յուրացնելու, հափշտակության և խարդախության, ուրիշի գույքի բռնագանձման մեջ մեղադրվող սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօր հրապարակվեց դատավճիռը. «Կենտրոն և Նորք-Մարաշ» վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վազգեն Խաչիկյանին  դատապարտեց 12 տարի ազատազրկման:

Այս գործով կին օպերատոր Հրանուշ Դանիելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, 1 տարի պայմանական չի կիրառվի պատիժը, ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը՝ 4 տարվա` 1 տարի փորձաշրջան, «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը՝ 5,6 տարվա, Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնի պետ Սարգիս Սարգսյանը՝ 4 տարվա ազատազրկման, որը չի կիրառվի՝ 1 տարի փորձաշրջան: Արաբկիրի տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը՝ 4, Շենգավիթի տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը՝ 6 տարվա ազատազրկման` 1 տարի չի կիրառվի: Տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Արմեն Խաչատրյանի կալանքը վերացվեց, նա դատարանից ազատ արձակվեց: Ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Բագրատ Մուրադյանը ազատվեց, նրա պատիժը պայմանական չի կիրառվի՝ մեկ տարի փորձաշրջան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել