Esem.am-ը գրում է․

Երգչուհի Եվա Ռիվասը վերջերս Վրաստանում էր: ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մեկնել էր իր ընկերոջ`  Անրի Ջոխաձեի տեսահոլովակում նկարահանվելու համար: «Անրիին ճանաչում եմ 4 տարի, նրա հետ երգել եմ «10+10» նախագծում: Նա ինձ առաջարկեց նկարահանվել իր նոր տեսահոլովակում և միանգամից համաձայնեցի»,-ասաց երգչուհին:

Եվայի խոսքով՝ տեսահոլովակում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ երգչի սիրելիին: «Սիրելին հեռացել է երգչից, վերջինս ապրում է նրա մասին հիշողություններով: Ներկայացվում է մաքուր, անշահ, անսահման սեր: Տեսահոլովակի վերջում մենք կրկին միանում ենք. շատ մաքուր, բարի, նուրբ և իրական իրավիճակ է նկարահանված»,-շեշտեց Եվան:

 

Անրի Ջոխաձեի նոր տեսահոլովակի նկարահանումները տևել են երեք օր: Ըստ Եվայի՝ իրենք չեն շտապել և պարզապես հաճույք են ստացել միմյանց հետ շփվելիս, քանի որ վաղուց չէին հանդիպել:

«Ամենաահավորն այն էր, որ Վրաստանում շատ ցուրտ և սաստիկ քամի էր: Ամենուրեք ձնառատ սարեր էին, իսկ ես շատ թեթև էի հագնված, ստիպված էի բարձրակրունկներով ժամերով վազել ձյան վրայով ու ընկնել: Բացի այդ էլ, մեզ վրա ձյուն էին թափում հատուկ սարքավորումներով: Մի խոսքով՝ դա այնքան էլ հաճելի չէր և արդյունքում ես հիվանդացա»,-եզրափակեց երգչուհին:

Այժմ նա արդեն առողջ է և շարունակում է ներկայանալ «Հայաստանի ձայնը» նախագծում` որպես ժյուրիի անդամ:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել