Life.panorama.am-ը գրում է․

Թուրինջով դիմակ՝ մաքուր և առողջ մաշկ ունենալու համար

Թուրինջը կարող է օգնել ոչ միայն նիհարել, այլ նաև գեղեցիկ մաշկ ունենալ՝ շնորհիվ նրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ վիտամին C-ի։

Տարիքի հետ մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, մաշկի վրա առաջանում են մուգ կետեր, կնճիռներ։ Թուրինջի մեջ առկա մաշկը վերականգնող հակաօքսիդանտները կարևոր դեր են կատարում կոլագենի արտադրման համար, որն էլ մաշկը ձգում է։ Թուրինջում առկա վիտամին C-ն օգնում է ազատվել նաև մաշկի վրա առաջացող մուգ կետերից։

Մեկ այլ գրավիչ հատկանիշն էլ այն է, որ թուրինջի բաղադրությունը կարգավորում է մաշկի յուղայնությունը և կանխում ակնեի առաջացումը։

Այնպես որ, եթե ունեք յուղոտ մաշկ՝ ակնեի հակվածությամբ, կամ մաշկի լայն ծակոտիներ և սև կետեր, ապա այս դիմակը հենց ձեզ համար է։

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է ձվի սպիտակուց, թուրինջի ¼-ը, 1 ճաշի գդալ մածուն կամ թթվասեր։

Ինչպես պատրաստել

Ձվի սպիտակուցը հարել` մինչև դառնա սպիտակ և փափուկ։ Մածունն ավելացնել սպիտակուցի վրա, այնուհետ ավելացնել 2-3 ճաշի գդալ թուրինջի հյութը։ Այս բաղադրիչները լավ խառնել և քսել մաքուր դեմքին և պարանոցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել