Panorama.am-ը գրում է․
«Հայաստանը չունի նպատակաուղղված արտաքին քաղաքականություն և ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրողները այժմ մի գիշերվա մեջ 180 աստիճանով շրջվել են և գնում են դեպի ԵՏՄ: Մենք ունենք այսպես ասած ճոճանակային դիվանագիտություն »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով հնարավոր սպառնալիքներին ասաց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ բոլորին էլ ակնհայտ է, որ ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը լուրջ խնդիրներ է ունենալու. «ԵՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանի առջև ծառացած տնտեսական վնասների մասին բազմաթիվ անկախ տնտեսագետներ և միջազգային կազմակերպություններ են խոսել»:
Ըստ նրա, ԵՏՄ-ի անդամակցությունը, եթե այն իրոք տնտեսական պայմանագիր է, ձեռնտու չէ Հայաստանին. «ԵՏՄ-ին` Հայաստանի անդամակցելուց մեր երկրում ներդրումներ չեն լինելու, այն դեպքում, երբ ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը ենթադրում էր ներդրումներ Հայաստանում: Բացի այդ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի հանգեցնելու արդյունաբերության վերազինմանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



