Tert.am-ը գրում է․
Դժբախտաբար Թուրքիայի ղեկավարությունը նպատակային ժխտողականություն է իրականացնում, իրենք չեն կարողանում հաշտվել պատմության հետ, դնում են նորանոր նախապայմաններ. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով լսումներին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Բայց ճշմարիտ են մեր այն գործընկերները, ովքեր նշեցին, որ գալու է ժամանակը, որ ոչ միայն մտավորականներն են ծնկի իջնելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև, այլ մեր հարևան երկրում կլինեն այնպիսի լուսավոր օրեր, որ նրանց ղեկավարները լինեն այնքան իմաստուն, որ գիտակցեն՝ իրենց նախորդները ոչ միայն վնաս են հասցրել, այլև ցեղասպանել են ժողովուրդների»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ Ցեղասպանություն է իրականցվել ոչ միայն հայերի, այլև հույների և ասորիների նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



