Tert.am-ը գրում է․
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով խորհրդարանում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ քննարկումների մասին, ասաց, թե իրեն մտահոգում է մի փաստ, թե ոնց կարելի է 1500 էջանոց փաստաթղթի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ առանց նախնական դեբատների, կարծիքների հրապարակման ու քննարկումների:
«Մենք կարող էինք չխաբել հանրությանը, որովհետև հանրությանը անընդհատ ներշնչում էին, թե լուծում ենք անվտանգության ու տնտեսական բարգավաճման խնդիր, սակայն երկուսն էլ մեր աչքի առաջ փլվեցին՝ մեկը ուղղաթիռի վերացնելով, մյուսն էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում տնտեսությունում»,- հայտարարեց Անուշ Սեդրակյանը:
Ըստ Անուշ Սեդրակյանի՝ մենք տեսնում ենք քաղաքական ֆիկտիվ միություն, որի ոչ մի օգուտը չենք տեսնում:
Ասուլիսի մյուս մասնակից, Ազգային ժողովի կրթության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, թե չի կարելի ցանկացած բան բացարձականացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



