Ինձ մի տեսակ արդեն սկսել է նյարդայնացնել այն բերկրանքա-հրճվանքային տոնայնությունը, որով հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչները հաղորդում են նման լուրերի մասին։ Ըհ, օրինակ սա. «ՌԴ-ում աշխատող հայերի գործը հեշտանում է. հունվարի 1-ից լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի»։
Իրոք, ցնդել կարելի ա «Ուռա, տոովարիշչի, մենք ամեն պայման ստեղծում ենք ձեր արտագաղթի համար» տիպի բերկրալի տոնայնությունից։
Սենց պարտաճանաչորեն հայտարարեին, որ ամեն պայման ստեղծվել ա, որ փոխարժեքի կուրսի սպեկուլյացիաներով զբաղվողներին համապատասխան տեղից կախեն, ամեն պայման ստեղծվել ա, որ իշխող և բոլոր մյուս կուսակցությունների բոլոր ներկայացուցիչներն ունենան գոնե դպրոցի իրական ատեստատ, ամեն պայման ստեղծվել ա, որ ժողովուրդը չուրախանա նրանից, որ հունվարի 1-ից խոպանում դակումենտի խնդիրներ ավելի քիչ ա ունենալու։
Բայց չէ, 90-ականներից եկող չինովնիկա-իշխանավորական տուպիզմն ու ցինիզմը խոր արմատներ ունեն, ու արդեն էնքան ա դա խորացել, որ բնականոն ա համարվում թե նման լուր մատուցողների, թե այն ընկալողների մեծամասնության մոտ։
Կից նյութն այստեղ



