Հայտարարություն

Մենք՝ հայոց բանակի պահեստազորի սպաների միության անդամներս, հայտարարում ենք, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի կողմից նման հայտարարությունն անթույլատրելի է և ապազգային: Ասվել են խոսքեր, որոնք հիմնականում պնդում է մեր թշնամին, կարծում ենք՝ միայն այս գիտակցումը պետք է ստորացուցիչ լինի ցանկացած բանական էակի համար:
1. Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում հասել է անգամ համաշխարհային գերակայության, իսկ այլոց լծի տակ եղել է ընդամենը մի քանի դար, և դա հիմք չէ ստրկամիտ ու անողնաշար պնդումների համար:
2. Ովքեր ուզում են միշտ ստրուկ լինել, նրանք միշտ տերեր են գտնում, իսկ հայ ժողովուրդը ԽՍՀՄ-ից դուրս գալուց իր խոսքն ասեց ու, փառք աստծո, հիմա ապրում է ազատ ու անկախ հայրենիքում:
3. Մեր մեջ ստրուկները տեղ չունեն և մեր հասարակությունը, հատկապես ազատամարտիկները և երիտասարդությունը չպետք է հանդուրժի ստրուկներին իրենց շրջապատում:
4. Հայոց բանակն ինքն է կերտել իր հաղթանակը, իսկ խորհրդային/ռուսական բանակը սկզբից ոչ միայն չէր օգնում, ինչպես պնդում է մեր «փայլուն» քաղաքական գործիչը, այլ նաև կռվում էր մեր դեմ: Գետաշենը, Մարտունաշենը և այլն, հայկական ազատագրական ուժերից վերցրել են այդ ուժերը:
5. Արցախը չենք գրավել, այլ ազատագրել ենք, միգուցե պարոն դեպուտատը նույն ժամանակ ինչ-որ բան էր գրավում, բայց դա հաստատ ռազմաճակատում չի եղել: Հայկական բանակն ազատագրել է իր վաղեմի հայրենիքը, որը ոմանց ռուս տերերը ժամանակին հանձնել են թուրքերին:
6. Փաստորեն, հայ օլիգարխներն ու ադրբեջանցիները նույն դիրքորոշումն ունեն: Սա կարևոր հետևությունների տեղ է տալիս:
Վերջում մի փոքր պատմական հիշեցում Թոխմախի Մհերին և իր նմաններին: Հայոց աշխարհում ազատները միշտ գերազանցել են անազատներին, իսկ մեր երկիրը երբեք ստրկատիրական չի եղել: Երբ որևէ մեկը Հայաստանում առաջարկում էր որևէ մեկի լծի տակ ապրել, նրան հակառակ նստեցնում էի նավանակի վրա և ուղարկում իր տերերի մոտ:
Այս խոսքերի տակ ստորագրում են թվով մի քանի տասնյակ սպաներ, որոնք իրենց կյանքի զգալի մասը նվիրել են հայրենիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել