Հույս ունենանք, որ այլևս կապույտ երկինք կլինի։
Երեկ լրացավ արհավիրքի 26 տարին: Հայ ազգի դաժան օրերից մեկը 26 տարի է՝ ինչ ցավեցնում է հայի սիրտը: Կարելի էր այդ արհավիրքը դարձնել զուտ վատ հիշողություն, ու նոր սերունդը կարող էր դա ուղղակի որպես պատմություն լսել, բայց 10-12 տարեկան երեխան, երբ այցելում է Գյումրի և Սպիտակ, վերապրում է այդ ամենը, որովհետև դեռ տեսնում է երկաթյա տնակներ, որտեղ մարդկանց աչքերում դեռ երկրաշարժը չի ավարտվել: Այնպես անենք, որ գոնե 27-28-րդ տարելիցներն առանց տնակների լինեն:
ԵՏՄ-ի մասին խոսակցությունները չեն դադարում: Մեկն ասում է՝ լավ է, մյուսը կարողացածի չափով քննադատում է: Բայց հիշենք, որ միջազգային հարաբերություններում ու միջազգային քաղաքական դաշտում լավ ու վատ բաներ չկան, կան շահեր, ու յուրաքանչյուրը շարժվում է իր շահերին համապատասխան: Նույնիսկ մեծ պետություններն (տերություններն) են ստիպված չարի ու չարյած փոքրագույնի մեջ ընտրություն կատարում, ուր մնաց փոքրերն այդպես չվարվեն: Այնպես որ, այս պահին ԵՏՄ-ն չարյաց փոքրագույնն է, այլ խոսքերով ասած՝ ամենահարմար տարբերակը:
Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակի մինի հանրահավաքից հետո որոշ մարդիկ փորձեցին վերլուծել նրա խոսքերը ու ինչ-որ բան էին փորձում հասկանային, բայց «не тут то было», Րաֆֆին էնքան խուճուճ խոսեց, որ ոչ մեկ ոչինչ չհասկանա: Կուտակայինի մասին ՍԴ քառահատոր որոշման նման անհասկանալի էր նաև Րաֆֆին: Մի փորձեք մեկնել անմեկնելին:
ՀՀԿ պատգամավորները պետք է իրար մեջ պայմանավորվեն, ու խմբակցության ղեկավարը պետք է որոշ պատգամավորների ուղղակի չթողնի, որ խոսեն, թե չէ խոսում են ու իրանց մի խոսքի պատճառով ՀՀ-ն այսքան տարիների քրտնաջան աշխատանքն ուղղակի ջուրն են նետում: Աշխատանքի բնական բաժանում արեք: Կեսը թող խոսի, մյուս կեսն ուղղակի կոճակ սեղմի: «И все будут рады ». սա էլ հատուկ Զարուհու համար ռուսերեն գրեցի:



