Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երբեմնի անբաժան ընկերուհիներ Սոֆի Մխեյանն ու Քրիստինե Պեպելյանն այսօր արդեն ոխերիմ թշնամիներ են: Իհարկե հայ-թուրքական ոխերիմ թշնամության մասին չի խոսքը, բայց խոսքը գնում է շոուբիզնեսյան ոխերիմ թշնամության մասին: 
Սոֆի Մխեյանն ու Քրիստինեն ստիպված էին իրենց թիմերը ձևավորելով շոուբիզնեսի ներսում... Սոֆին չհապաղեց և ստեղծեց հրաշալի քառյակ՝ ի դեմս Նազենիի, Ավետի և Արսենի Սաֆարյանի... Հրաշալի եռյակը որպեսզի Քրիստինեին ցուցադրի, թե ինչպիսի «անբաժան» թիմ են, անընդհատ ֆեյսբուքյան «պատերը» զարդարում են իրենց հյուրախաղերի ու համերգների նկարներով, հանգստի վայրից նկարներով ու իհարկե այդ նկարներն անվանում են հիմնականում. «Ինչ լավ ա, որ դու կաս ու նմանատիպ բաներ»: 
Քրիստինեն կռվից առաջ փորձում էր միայնակ պայքարել այդ քառյակի դեմ ու ամեն ինչ անում էր, որպեսզի ցույց չտա, որ նա միայնակ չի կարող.... Բայց... Արդեն երկար ժամանակ է՝ Քրիստինեն իր թիմն է ձևավորել՝ ի դեմս Անահիտ Սիմոնյանի (Դե որ ասում եմ ես, Արուսն էլ հետս ա, բխում է նաև Հայկոն) ու այժմ նույն «քաղաքականություն է» վարում նաև Քրիստինեն ու ամեն անգամ Անահիտի հետ նկարներ տեղադրելով՝ երևի ապացուցում է հրաշալի քառյակին, որ նա միայնակ չէ ու իր հետ խաղեր տալ պետք չէ ու ամենակարևորը, որ առանց Սոֆիի էլ իր կյանքը հիասքանչ է անցնում: 
Չմոռնամ հիշեցնեմ ձեզ Հայաստանի ձայնը, որի ընթացքում ոչ մեկ անգամ Նազենին ու Քրիստինեն իրար «կծում էին», իսկ մի անգամ էլ Նազենին ուղղակի Քրիստինեին ընդհատեց ու խոսքը փոխանցեց ժյուրիի մյուս անդամին: 
Թե ինչքան կշարունակվի այս հակամարտությունը, դեռ պարզ չէ, բայց փաստը մնում է փաստ, որ շուբիզնեսյան այս լարվածությունը դեռ երկար ժամանակ կձգվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել