Slaq.am-ը գրում է․
Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հնչեցրած որոշ մտքեր լայն քննարկումների առիթ էր դարձել: ԱԺ պատգամավորը անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին ասել էր. «Մեր ազգը սաղ կյանքը եղել է ուրիշի լծի տալ, մենք սովոր ենք, որ մեր գլխին մեկը պետք է լինի, պարսիկը, ռուսը, թուրքը, լավ չի՞ ոնց որ ասած ռուսի իշխանության տակ լինենք: Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց, որ եթե ռուսը չլիներ ոնց էինք Ղարաբաղ պահում»:
Իսկ թե իրականում ինչ է ցանկացել ասել Մհեր Սեդրակյանը` Slaq.am-ը զրուցեց ԱԺ պատգամավորի հետ, ով մասնավորապես ասաց. «Ես խոնարհվում եմ արցախյան պատերազմում զոհված մեր բոլոր եղբայրների շիրիմների առջև և հայտարարում եմ, որ որևէ մեկը` այդ թվում և ես չենք կարող ժխտել մեր հերոս եղբայրների և հարազատների անուրանալի դերը արցախյան հաղթանակում և ես ընդամենը ցանկանում էի նշել, որ պետք չէ չնկատել նաև Ռուսաստանի դերը մեր հաղթանակներում: Ես ընդամենը ուզում էի ասել, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է և վճռական պահերին մեր կողքին է եղել: Կարծում եմ մտքերս ճիշտ չձևակերպելու պատճառով վիրավորեցի մեր զոհված տղաների հարզատաներին, ընտանիքներին, ցանկանում եմ ներողություն հայցել բոլոր մեր հերոսների ընտանիքներից»:



