Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևիPanorama.am-ը գրում է․

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանի գնահատմամբ, դատաքննությունն ընդհանուր առմամբ անցել է օբյեկտիվ:

«Իհարկե, դատաքննության ընթացքում եղել են առանձին բացթողումներ: Իմ հոգու խորքում վիրավորանք կա, որ իմ ներկայացրած միջնորդությունները դատարանի կողմից չէին բավարարվում: Եթե պատճառաբանված չբավարարվեին, ես կընդունեի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Բալոյանը:

Հիշեցնենք, որ գործի դատաքննությունն ավարտվել է: Մեղադրող Արթուր Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հանդես է գալու ճառով:

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում եք նոր հայցադիմում ներկայացնել, փաստաբանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այն լինելու է հանցագործության պատճառած վնասի հատուցման վերաբերյալ: 

«Դա էլ է քննարկման փուլում: Ծնողների հետ պետք է քննարկենք՝ թե ինչ չափի պահանջ ներկայացնենք: Ամենայն հավանականությամբ, կլինի տուժող Տաթևիկ Հակոբյանի, փաստաբանին վճարած գումարի մասով: Ինչպես ասացի, դեռ որոշված չէ, բայց հայցապահանջ պարտադիր լինելու է: Միաժամանակ ես այնպիսի միջնորդություններ, հայցապահանջներ չեմ ներկայացնի, որ դատաքննությունը նորից ձգձգվի: Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի: Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց Ռ. Բալոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել