Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ն չի պատրաստվում Իրանի հետ բանակցություններ վարել երկար ժամանակ և հույս ունի միջուկային խնդիրը կարգավորել 3-4 ամսից:


Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:


«Մենք մտադիր չենք հավերժ բանակցել»,-ասել է նա՝ նկատի ունենալով Իրանի հետ միջազգային միջնորդ «վեցնյակին»:


Նրա խոսքով՝ կողմերի միջև դեռ էական տարաձայնություններ կան: «Մենք չգիտենք՝ կկարողանա՞նք հասնել դրված նպատակին»,- ասել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել