Որոշ կարճամիտների կարծիքով՝ ռուսական ռուբլու արժեզրկումը Հայաստանի գլխին երկնքից թափվող քաղցր ու հյութալի մանանա է ու մեր երկիրը դրանից կծաղկի և կբարգավաճի։ Տեսնեք հասարակ մարդը Հայաստանում ինչպե՞ս պիտի դիմանա այս ձմեռ, երբ Ռուսաստանից տարեկան եկող 2-3 միլիարդ դոլար տրանսֆերների գետը ցամաքի։ Քանի՞ ընտանիք կմատնվի սովի, քանի՞ ընտանիք նեղությունից կքայքայվի, քանի՞ երեխա դպրոց չի գնա` կոշիկի ու հագուստի բացակայության պատճառով։
Ինձ ուղղակի ապշեցրել է մեր որոշ հայրենակիցների այդ հորթային հրճվանքը` կապված Ռուսաստանին դեմոնիզացնելու և իզգոյ երկիր դարձնելու վերջին միջազգային պսիխոզի հետ։ Որ ասես խելք չունեն ու չեն հասկանում, սուտ կլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



