Lurer.com–ը գրում է.
Դեռ վաղ տարիքից աղջիկներին մի հարց հանգիստ չի տալիս, եթե չամուսնանաս, պառաված կույս կմնաս և վերջ: Այնուամենայնիվ, շատ գեղեցիկ և հաջողակ կանայք չեն ձգտում ամուսնանալ, բայց իրենց հիանալի են զգում: Ստորև ներկայացված են հենց այդպիսի կանայք:


Քեմերոն Դիասը մի քանի անգամ երկար հարաբերություններ է ունեցել, բայց երբեք ամուսնացած չի եղել:


Եվա Մենդեսը փոքրիկ ունի իր ընկերոջից: Նրանք հանդիպում են, սակայն չեն պատրաստվում ամուսնանալ:


Շերլիզ Թերոնը խզել է հարաբերությունները սիրելիի հետ՝ 9 տարվա միությունից հետո: Այժմ նա հանդիպում է դերասան Շոն Պեննի հետ, բայց ամուսնանալու մասին չեն մտածում:

Մերի Լուիզ Պարկերը երեխա ունի և նշանադրված է եղել, սակայն այդպես էլ չի ամուսնացել:


Վայնոնա Ռայդերը հանդիպել է Ջոնի Դեպի հետ: Նրանք նշանադրված են եղել, բայց չեն ամուսնացել:

Մոդել Թայրա Բենկսը հանդիպել է երգիչների, սպորտսմենների, ռեժիսորների հետ, բայց ոչ մեկի հետ հարաբերություններն ամուսնության չեն հասել:

2013-ին լուրեր էին պտտվում, որ Մարիսա Թոմեյը նշանադրված է, բայց նա ժխտել է այդ լուրերը:


Քայլի Մինոուգը շատ տղամարդկանց հետ է հանդիպել: Մոդել Անդերս Վալենկոսոի հետ հարաբերությունները ձգվել են 7 տարի, բայց նրանք այդպես էլ չեն ամուսնացել:



