1in.am–ը գրում է.

Ամերիկացի փորձագետները ներկայացրել են տարվա լավագույն մեքենաները՝ հիմնվելով վարորդների գնահատականների վրա, գրում է rosbalt.ru կայքը:
Հարցմանը մասնակցել է շուրջ 350 հազար ամերիկացի վարորդ, որոնց մեքենան մեկից երեք տարի է շահագործվել: Նրանց խնդրել են գնահատել իրենց մեքենան հարմարավետության, վերանորոգման արժեքի, տնտեսելու, վարելու և դինամիկության չափանիշներով:
Ըստ հարցման արդյունքների՝ արդեն երկրորդ անգամ տարվա լավագույն մեքենա է ճանաչվել է Tesla Model S-ը: Այս մեքենան վարողների 98%-ը նշել է, որ մեքենան փոխելու դեպքում կրկին նույնից կգնեին:
Հետազոտության մեջ ընդգրկված մեքենաներից վատագույն արդյունքը Nissan Versa-ինն է: Այս մեքենան ունեցողների միայն 42%-ն է գոհ դրանից:
Մասնագետները նշել են տարբեր ոճի լավագույն մեքենաները: Այսպես՝ լավագույն սպորտային մեքենա է համարվել Chevrolet Corvette Stingray-ը (95%), ամենագնացների մեջ լավագույնը Subaru Forester-ն է (83%): Mazda-6-ը (81%) ճանաչվել է լավագույն միջին չափի մեքենա: Պրեմիում դասի լավագույն մեքենան Mercedes-Benz E-Class-ն է (88%), իսկ պրեմիում դասի լավագույն ամենագնացը՝ Mercedes-Benz E-Class-ը (88%), լավագույն փիքափ է ճանաչվել Ford F-150-ը (80%):



