1in.am–ը գրում է.

content_853c9b10-2ba9-4612-9fd0-80bb0069410d---0-

Կնոջ առողջությունն ու տրամադրությունը հաճախ կախված են արյան մեջ հորմոնի մակարդակից: Հասկանալով դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա, ինչպես նաև կարգավորման բնական մեխանիզմները, դուք կարող եք երկարացնել սեփական երիտասարդությունը, հայտնում է econet.ua-ն:

Էնդորֆին հորմոն

Ուրախություն, անզուսպ հիացմունք ու երջանկություն զգալուն օգնում է էնդորֆին հորմոնը: Նրա դերը օրգանիզմում իսկապես անգին է, քանի որ այն ի վիճակի է անգամ բթացնել ցավի զգացումը:

Կարգավորման եղանակը

Շնչեք հոտավետ անանուխի բույրը. այն ոչ միայն կհանգստացնի, այլև ուրախության զգացում կտա:

Ավելացրեք համեմունքներ: Սուր ուտեստների ժամանակ նյարդային վերջույթները, որոնք գտնվում են լեզվի վրա, գրգռվում են՝ բարձրացնելով «ուրախության հորմոնի» արտազատումը: Այդ իսկ պատճառով ձմռանը երբեմն կարող եք ուրախացնել ձեզ կծու ուտեստներով:

Լեպտին, գրելին հորմոններ

Լեպտինը ավելորդ քաշի «մեղավորներից» է, սակայն այն դեպքում, երբ օրգանիզմում հավասարակշռությունը խախտված է: Լեպտինի արտադրությամբ (հագեցվածության հորմոն) զբաղվում են ճարպաբջիջները: Այն ազդանշան է հաղորդում գլխուղեղին կուշտ լինելու մասին:

Գրելինը, հակառակը, քաղցի ազդանշան է հաղորդում: Կարգավորման եղանակը քնելն է: Եթե քիչ եք քնում, օրգանիզմում մեծանում է գրելինի մակարդակը, իսկ լեպտինինը նվազում է: Այդկերպ, ճարպի հավաքումը միայն ժամանակի խնդիր է:

Դոպամին հորմոն

Երկրորդ անվանումն է հիշողության հորմոն: Դրա արտադրման համար պատասխանատու է գլխուղեղը: Հորմոնի մակարդակն ազդում է աշխատունակության, ուշադրությունը կենտրոնացնելու և տեղեկատվությունը երկար ժամանակով պահելու վրա:

Կարգավորելու համար պետք է երաժշտությսւն լսել: Սիրված ստեղծագործության ակորդները բարենպաստ ազդեցություն կգործեն ընդհանուր ինքնազգացողության վրա և կնպաստեն դոպամինի արտադրմանը:

Օկսիտոցին հորմոն

Շատ կանայք համոզված են, որ իսկական մայրական բնազդը արթնանում է միայն ծննդաբերությունից հետո: Մասնակիորեն դա ճիշտ է, քանի որ ծննդաբերական շրջանը սերտորեն կապված է օքսիտոցինի հորմոնի արտադրման հետ, որն անվանում են նաև կապվածության հորմոն:

Դրա շնորհիվ մենք կարող ենք սիրել ու զգալ սիրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել