Ի.Ալիևի վարչակարգի սանձարձակությունը չափ ու սահման չունի: Ամեն ինչ «նավթախավիարային» դիվանագիտության միջոցով լուծող սուլթանիկն այսօր էլ որոշել է «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» դասեր տալ աշխարհի բոլոր «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ» պաշտպան ԱՄՆ-ին: «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակից Խադիջա Իսմաիլովայի ձերբակալությանը և Վաշինգտոնի կողմից Ի.Ալիևի նվաստացուցիչ քննադատությանն այսօր պատասխանել է ազերիների նախագահի մամլո խոսնակ Ազեր Հասիմովը: Նա մեղադրել է Խ.Իսմաիլովային պաշտպանող Human Rights Watch, Amnesty International և մի քանի այլ հանրաճանաչ միջազգային կազմակերպություններին ԱՄՆ պետդեպարտամենտի «ստորաբաժանումներ» լինելու մեջ: Իսկ դրա ապացույցը, ըստ Ա.Հասիմովի, այն է, որ դրանց կենտրոնական գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում: Բայց ամենածիծաղելին սկսվում է հետո, երբ Ալիևի մամլո խոսնակը որոշում է ԱՄՆ-ին մեղադրել ՈՉ դեմոկրատական լինելու մեջ: Եվ այն ապացուցելու համար բերում է ՕՐԻՆԱԿՆԵՐ: Այն, որ աշխարհում «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» տարբեր տեղերում տարբեր կերպ են պատկերացնում, դա փաստ է: Բայց որ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻՑ խոսում է ազերի «ազգի» ներկայացուցիչը, որն իր 96-ամյա պատմության ընթացքում ՄԻ ՕՐ դեմոկրատական իշխանություն չի տեսել, արդեն զավեշտ է: Այո, ԱՄՆ-ը միշտ էլ առիթներ է փնտրում, որ իր ՈՒՐՈՒՅՆ կարծիքը հայտնի աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Բայց, որ սև և սպիտակ ոչխարների ներկայացուցիչները պետք է ԱՄՆ-ին մեղադրեն ռասիզմի, գրաքննության, ապօրինի ձերբակալությունների և այլ «հանցանքների» մեջ... Զավեշտ է: Երբ իրենց երկրում իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, երբ անձի պաշտամունքը օրինականացվում է, երբ ձերբակալվում են Ալիևյան կլանին քննադատողները, երբ Ի.Ալիևը կարող է նախագահ մնալ ՑՄԱՀ, երբ հայատյացությունը պետությունն է հովանավորում: Ու այսպես շարունակ:
Հ.Գ.Մեղավորը միշտ դիմացինին է մեղադրում հանցագործության մեջ, որ իրեն չմեղադրեն: Ու դա անում է ՀԻՍՏԵՐԻԱՅԻ մեջ ընկած, ինչպես դա անում է հիմա Ադրբեջան «ապրանքանիշով» պետությունը: Իսկ հիստերիան ունի իր ավելի խորը հիմքերը. Բաքուն մտածում էր, որ ԳՆԵԼ է ԱՄՆ-ում «պիտանի» մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել