1817թ. բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը, որը, սակայն, միանգամից գործածության մեջ չմտավ: 18-րդ դարի վերջից մի շարք երկրներում օգտագործում էին հեծանիվը` որպես երթևեկության միջոց: Առաջին հեծանիվը Երևանում ի հայտ եկավ միայն 19 -րդ դարի սկզբին: Սակայն այն զարգացում չապրեց, քանզի դրան զուգընթաց զարգանում էր վառելիքային մեքենան: Բայց դա արգելք չհանդիսացավ Հեծանիվի զարգացմանը: Վերջին ժամանակների ընթացքում հաճախակի կազմակերպված մրցումները և միջոցառումները դարձել են հասարակական կյանքի անբաժանելի մասը: Ներկայումս ողջ աշխարհում օգտագօրծվում է միլիարդից ավելի հեծանիվ: Այսպիսով` հեծանիվի գոյությունը դրական է անդրադառնում հասարակության վրա, դրական է անդրադարձել նաև մեր երկրի քաղաքացիների, ավելի կոնկրետ՝ սպորտային կյանքով ապրող մարդկանց համար: Դա է վկայում այսօր Հայաստանի բոլոր մարզերի ճանապարհներին հանդիպող բազմաթիվ հեծանվասերների, Երևանի կենտրոնում բազմաթիվ սիրահարների հանդիպելը, նման երևույթը շատ գովելի է ու ցանկալի, քանզի մայրաքաղաքում մենք ունենք 18 հեծանվային կանգառներ, ինչն արդեն իսկ ողջունելի է: Իսկ հիմա ձեզ կներկայացնենք կենտրոնում հանդիպող հեծանվորդներից մի քանի լուսանկարներ։











