11-41

Fact.am-ը գրում է

«Cinema  Concept  Production»  ընկերությունը  Սպիտակի  երկրաշարժ  մասին  հայ-ռուսական  համատեղ  «11:41»  ֆիլմ  է  նկարահանելու  (1988  թ.  դեկտեմբերի  7-ին  11:41  տեղի  ունեցավ  ավերիչ  երկրաշարժը):  Նկարահանումները  կմեկնարկեն  2015  թ.  հունվարին:  Ֆիլմի  բյուջեն  կազմում  է  2,5  մլն  դոլար,  հայտնել  է  ընկերության  գլխավոր  տնօրեն  Ալեք  Շահբազյանը:    Հաղորդում  է  ֆիլմի  պաշտոնական  կայքը:

11.41

Ֆիլմում  նկարահանվելու  են  դերասաններ  Արմեն  Ջիգարխանյանը,  Մկրտիչ  Արզումանյանը,  Ռաֆայել  Քոթանջյանը,  Սոս  Ջանիբեկյանը  և  մի  շարք  ռուս  դերասաններ:

11:41    Ֆիլմի  ժանրը  -  խաղարկային,    հոգեբանական,  դրամա,  պատմություն

Հայկական  ԽՍՀ  1988  թ.    դեկտեմբերի  7՝  առավոտյան  ժամը    11  անց  41  րոպե  22,7  վրկ     

Քաղաք  Լենինական՝  գողտրիկ    քաղաք,որի  բնակիչները  ապրում    են  սովորական  խաղաղ  կյանքի  ռիթմին  ու  պայմաններին  հարիր  ռեժիմով: 

Ոչինչ  չէր  նախանշում    այն  ողբերգությունը,  որը    սահմանագծեց  հայ  ժողովրդի  կյանքը      «առաջ»  և    «հետո».

  Այդ  օրը  անսովոր  ու  տարօրինակ  տաք  էր:  Ու  թվում  էր  ,թե  երկինքը  ինքն  է  տաքացնում  քաղաքը:Ողբերգությունից  քիչ  առաջ  թռչունները  կարծես  թե  մղվում  էին  դեպի  գետին,տնային  կենդանիների  պահվածքը  նույնպես  մտահոգիչ  էր,  իսկ  ինքը`քաղաքը,  մի  տեսակ  անշարժացել  էր  ահագնացող      լռության  մեջ:

Առավոտյան  ուղիղ  11  անց  41  րոպե  22,7  վրկ    սկսվեց  դժոխքը:Ռիխտերի  սանդղակով  տասը  մագնիտուտ  հզորությամբ,  մեկ  րոպեից  էլ  քիչ  տևողությամբ  ավերիչ    երկրաշարժը  գրեթե    ամբողջությամբ  կործանեց  ու  ամայացրեց    Հայաստանի  հյուսիսային  մասը:

Լենինականի  բնակելի  թաղամասերի    մոտ  ութսուն  տոկոսը  մեկ  ակնթարթում  վերածվեցին    ավերակների:  Իսկ  բնակիչները`  մոտ  երկու  հարյուր  հազար  մարդ  ,հայտնվեցին  բետոնյա    ծանր  սալերի  ու  խավարի  թագավորությունում:

Շատերի  համար  եթե    մահը  ակնթարթային  չէր  ,ապա  այն  գալիս  էր  հետո:Հազարավոր  մարդիկ  մահանում  էին  ծանր  բետունակույտերի  տակ    երկարատև  սեղմված  վիճակից,արյան  կորստից,ծարավից,  ցրտից,  վախից  ,  խեղդվում  էին  փոշուց  ու  անորոշությունից: 

Տոննաներ  կշռող    բետոնի  ծանր  սալերի    տակ  մնացած,տանջված  սակայն  կենդանության  նշաններ  ցույց  տվող  լենինականցիներին  թվում  էր,  թե  կռիվ    է  սկսվել,  թե  եկել  է    աշխարհի  վերջը,  և  միայն  իրենք  են  մնացել  կենդանի  և  ոչ  ոք  այլևս  իրենց  չի  գտնի:Սարսափի  սարսուռն  էր    տարածվել  մշտապես  ժպտացող  քաղաքի  վրա:  Ամենուր  լսվում  էր    օգնության  կանչ,հառաչանք,տնքոց,  մղկտոց,լաց  ու    կոծ:

Փլատակների  տակ  գտնվողների  մեջ  էր  մի  երիտասարդ  կին`փոքրիկ  աղջնակի  հետ:  Հաղթահարելով  անտանելի  ցավը,մայրը  փորձում  է  մի  կերպ  հանգստացնել  փոքրիկին,սակայն  անտանելի  ցավը,ցուրտն  ու  խաղցը    գնալով  խորանում  էր:Աղջնակը  ջուր  է  ուզում  ,  և  ալևս  ելք  չգտնելով  ,մայրը  նրան  է  խմեցնում  իր  արյունը:

Իսկ  վերևում  սկսվում  է  փրկարարական  աշխատանքերը:Ավելի  ուշ,  այստեղ  են  գալիս  հազարավոր  փրկարարներ,բժիշկներ,շինարարներ,    փրկարարական  մասնագիտացված    ջոկատներ`  աշխարհի  տարբեր  անկյուններից.գերժամանակակից  տեխնիկա,տոննաներով  մարդասիրական    օգնություն:Կազմակերպված  փրկարարական  աշխատանքները  հունի  մեջ  են  մտնում    միայն  2-3  օր  հետո։Իսկ  մինչ  այդ  ,  ողբերգության  առաջին  իսկ  րոպեներից,  փլատակների  տակ  մնացածներին  անձնուրացորեն  փորձում  էին  օգնել      ողջ  մնացած  բնակիչները,բարեկամները,հարևաններն  ու  հարազատները: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել