Lragir.am-ը գրում է.
Հարավային հոսք գազամուղից Պուտինի հրաժարվելը հանգեցրել է հետաքրքիր ֆենոմենի՝ Ռուսաստանը կարծես «վատ տղայի» էստաֆետը փոխանցել է Թուրքիային, Անկարային մատնացույց անելով որպես «չարի առանցքի» նոր հանգրվան: Գազպրոմի ղեկավար Միլլերը չարախնդալով հայտարարել է, որ Եվրոպան գազի գլխավոր պտուտակը նվիրել է Թուրքիային:
Վաղուց է խոսվում այն մասին, որ գազի մատակարարման ոլորտում Ռուսաստանի այլընտրանքը կարող է դառնալ Թուրքիան: Ամռանը ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հայտարարել էր, որ Եվրոպան շուտով ստիպված կլինի իմանալ, թե ինչ է Թուրքիան որպես տրանզիտային պետություն: «Ես նկատի ունեմ ակնհայտ բան՝ Թուրքիան, ինչպես Ուկրաինան, նույնպես կսկսի շանտաժի ենթարկել Եվրոպային իր տրանզիտային կարգավիճակով», ասել էր Սիմոնովը:
Սակայն, ըստ ամենայնի, Թուրքիան համաձայն չէ ռուսական գազի պրովայդեր լինել: Էրդողանը հրաշալի հասկանում է, որ Եվրոպան չի պատրաստվում այլեւս ռուսական գազ գնել, լինի այն Բուլղարիայով, թե Թուրքիայով: Կան այլ աղբյուրներ՝ թե ամերիկյան սեղմված գազը, թե իրանական գազը: Ահա թե ինչու Պուտինն ու Էրդողանը Անկարայում այդպես էլ կոնկրետ փաստաթղթեր չստորագրեցին, տեղ թողնելով քաղաքական մանեւրի համար:
Ներկայում Ռուսաստանն այդ «տեղը» օգտագործում է Եվրոպային Թուրքիայով վախեցնելու համար, որի կողքին Մոսկվան հույս ունի ավելի քաղաքակիրթ ու հուսալի երեւալ: Թուրքիան նույնպես հնարավորությունը բաց չի թողնում Ռուսաստանից ներկայիս գազի գնի հարցում զիջումներ պոկելու համար: Քանի որ ռուսական գազի ապագան կասկածի տակ է:
Եվրոպայում Թուրքիային ու Ռուսաստանին վերաբերվում են նույն կերպ, եւ դժվար թե Եվրամիությունը Թուրքիային թույլ տա Ռուսաստանի փոխարեն դառնալ գազի գլխավոր մատակարարը: Ներկայում երկու երկրների հանդեպ կիրառվում է միջազգային մեկուսացման քաղաքականություն, եւ Հարավային հոսքից հրաժարվելու հարցում Եվրոպայի հանգստությունը վկայում է, որ ոչ ոք չի վախենում ոչ Ռուսաստանից, ոչ Թուրքիայից:

Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/107664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել