Արդբեջանական Հանրապետությունից սերող պարսկալեզու լեռնային հրեաների միջազգային բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երեկ ավազակային հարձակում է իրականացվել Ղուբա քաղաքի լեռնային հրեաներով բնակեցված Կարմիր Ավանի (Ղըրմըզի Ղասաբա) կրոնական համայնքի ղեկավար ռաբին Բորիս Սիմանդուևի և նրա ընտանիքի վրա, որի հետևանքով հարձակվողները փորձել են ստանալ տեղի հրեական սինագոգի բանալիները՝ այն կողոպտելու նպատակով:

Չկարողանալով իրականացնել սինագոգի կողոպուտը՝ հարձակվողներն, այսուհանդերձ, իրենց ունեցած կացնով ջարդել են ռաբինի տան չհրկիզվող պահարանը և հափշտակել թանկարժեք իրեր: Հարձակման ընթացքում մարմնական վնասվածքներ են հասցվել նաև ռաբինի քրոջը:

Չնայած սրան՝ նշված հրեական կայքը շտապել է ընդգծել, որ «Ադրբեջանը բազմամշակութայնության և հանդուրժողականության օրինակ երկիր է համարվում»:

Միգուցե, իրոք, «բազմամշակութային» բառն այստեղ տեղին է կիրառել, սակայն պետք է հստակեցնել, որ հավանաբար միայն Ադրբեջանում են այդքան լավ ծանոթ կացնի բազմագործառույթ կիրառության «մշակութային առանձնահատկություններին», իսկ «հանդուրժողականությունն» էլ երևի ապացուցվել է նրանով, որ կացնով ջարդել են պահարանը, այլ ոչ թե ռաբինի գլուխը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել