1in.am-ը գրում է
Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրում «Սելտա»-ին ջախջախելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ն անընդմեջ հաղթանակների շարքը հասցրեց 18-ի:
Այդ հաղթանակից հետո մադրիդյան ակումբը կրկնեց կատալոնական «Բարսելոնա»-ի` 2005/06թթ մրցաշրջանում սահմանած ռեկորդը: Վերոգրյալ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն նույնպես 18 անընդմեջ հաղթանակ էր տոնել:
Հիշեցնենք, որ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Քրիշտիանու Ռոնալդուն` Պրիմերայում հեթ-տրիկերի քանակը հասցնելով 23-ի ու գերազանցելով Տոլմո Սարայի ու Ալֆրեդո դի Ստեֆանոյի ռեկորդները:
Բացի այդ, Ռոնալդուն խփել է իր 200-րդ գոլը Լա Լիգայում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1498409.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



