Lragir.am-ը գրում է.
Հայաստանի խորհրդարանի «պատմական նիստից» առաջ քաղաքացիական ակտիվիստները հայտարարում էին, որ ով կողմ քվեարկի ԵՏՄ պայմանագրի վավերացմանը, պետական դավաճան է: Նման հայտարարություն է արել նաեւ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորները ստանդարտ բացատրություններ են տալիս ԵՏՄ-ին կողմ քվեարկելու իրենց որոշմանը: Ներկայում տնտեսական օգուտներից արդեն ծիծաղելի է խոսելը, քանի որ հայկական «էլիտայի» արդեն նույնիսկ բանջարա-բոստանային բաղադրիչն է հասկացել, որ որեւէ օգուտ չի լինելու: Այդ պատճառով, միակ բացատրությունը մնացել է անվտանգության խնդիրը:
Իսկ դա նշանակում է միայն մեկ բան՝ Հայաստանը ԵՏՄ է մտնում վախի ու սպառնալիքների տակ, եւ Հայաստանի քաղաքական «էլիտան» քվեարկելու որոշումը կայացնելիս առաջնորդվել է բացառապես վախով եւ սեփական շահերով:
Մինչ «քաղաքական դեմքերը» դեմքի մտահոգ արտահայտությամբ փորձում են հիմնավորել իրենց քվեարկությունը, մեկ այլ պատգամավոր՝ Թոխմախի Մհերն իր տեսակին բնորոշ հստակությամբ ու անկեղծությամբ ձեւակերպել է բուն պատճառը. «Մենք սովոր ենք ապրել ուրիշների լծի տակ, եւ ավելի լավ է մնանք ռուսի լծի տակ: Ռուսը որ չլինի՝ մեզ կուտեն»:
Մյուս բոլոր բացատրությունները կամ երեսպաշտություն են, կամ խելոք ու մտահոգ երեւալու ցանկություն: Որովհետեւ, իրականում այլ պատճառ չկա: Մի քանի հարյուրամյակ հայկական միջավայրում ներդրվել ու անխափան գործել է հենց այն կենսափիլիսոփայությունը, որը պարզ ու հստակ ձեւակերպել է Թոխմախի Մհերը: Եթե Հայաստանում հարցում արվի, պետք չէ կասկածել, որ մեծամասնությունն այս կամ այն կերպ հենց այսպես է մտածում:
Սակայն, խոշոր հաշվով սա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ այս կերպ են մտածում նաեւ Հայաստանի «հասարակական-քաղաքական» ուժերի մեծամասնությունը, ավելի ճիշտ նրանք, ովքեր իրենց հռչակել են հասարակական-քաղաքական ուժեր: Դրա ապացույցը խորհրդարանի միաձայն քվեարկությունն էր: Իսկ այս մտածողության մեջ կա ամեն ինչ, բացի քաղաքականությունից:
Այստեղ է թաքնված գաղտնիքը, թե ինչու է Հայաստանի պետական-քաղաքական-տնտեսական համակարգը լիովին անցել Թոխմախի Մհերի տեսակին, եւ այդ տեսակը իրեն է ենթարկել պետական ինստիտուտները՝ քաղաքական կուսակցությունները վերածելով դռնապանների ու իր հավակնությունների «լեգիտիմացման» գործիքի: Մի պարզ պատճառով՝ տիրող կենսափիլիսոփայության շրջանակներում հաղթում է նա, ով ավելի հստակ ու հասկանալի է ձեւակերպում խնդիրը բոլոր ասպարեզներում, որոշում կայացնում եւ լուծում այն:
Ո՞րը պետք է լիներ քաղաքական ուժերի գերխնդիրը: Նախեւառաջ, անկախ պետականությանը հակացուցված, կործանարար այդ կենսափիլիսոփայությունը փոխելը, պետական արդյունավետ կառույցներ ստեղծելը, անկախ պետականության ընթացքն անշրջելի դարձնելը: Բարդ խնդիր է դարերով արմատացած կարծրատիպերը ճեղքելը, բայց ոչ անհնար: Եվ քաղաքականության իմաստը պետք է լիներ հենց դա:

Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/107645
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել