26 տարի, 26 տարեկան ցավ ու հիշողություններ։ 26 տարվա անտուն մարդիկ։ Երկրաշարժ՝ աղետ, որը 26 տարի առաջ մի պահ սառեցրեց մեր երկիրը, մեզ…
Երկրաշարժ, որը մի պահ Գյումրու խաղաղ լռությունը վերածեց խառնափոթի, լացի, գոռոցի, մանկական անհանգիստ ճիչերի, երեխուն փնտրող մոր ձայների մեջ թաթաղված մի քաղաքի…
Երկրաշարժ, որը ցնցեց աշխարհը, համախմբեց ողջ հայությանը։
Երկրաշարժ, որի «հետքերը» այսօր՝ 26 տարի անց, կարող ես տեսնել։
Երկրաշարժ, որի աղետալի հետևանների մասին կարող եք երկար խոսել, բայց…
Դեկտեմբերի 7, 26 տարի առաջ, առավոտ… Օր ու ժամ, որ կմնա բոլորիս սրտերում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/596521523809137?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



