168.am-ը գրում է․
Fobes.ru կայքը կազմել է քաղաքական գործիչների և բիզնեսմենների անսովոր սովորությունները՝ կապված ուտելիքի հետ:
1. 2012թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում էր իր 60-ամյակը, և հեռուստաընկերություններից մեկով կադրեր ցուցադրվեցին նրա աշխատասենյակից: Հեռուստադիտողները տեսան, որ կարճ ընդմիջման ժամանակ նա սեղանի տակից հանեց թերմոսը և ինչ-որ բան լցրեց բաժակի մեջ:
2. ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տանել չէր կարողանում բրոկոլի, թույլ չէր տալիս դա պատրաստել Սպիտակ տանը և Air Force One-ի թռիչքների ժամանակ: Երբ լրագրողները հարցրին, թե ինչն է արգելքի պատճառը, ԱՄՆ նախագահը պատասխանեց. «ԵՍ բրոկոլի չեմ սիրում: Ես այն չեմ սիրում՝ սկսած այն ժամանակից, երբ ես փոքր երեխա էի, և մայրս ինձ ստիպեց ուտել այն: Այժմ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ և ես այլևս չեմ ուտելու բրոկոլի»:

3. Սպիտակ տան մենյու բրոկոլին վերադարձրեց ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման, ով նույնիսկ այն անվանեց իր սիրելի ուտելիքը՝ նրա օգտակար հատկությունների համար: Ընդ որում, Օբամային բազմաթիվ անգամ լուսանկարել են պիցցա, համբուրգեր, սթեյքեր և այլ վնասակար ուտելիքներ ուտելիս: 
4. «Բուլյոն եղնիկի մսից, տապակա եղնիկի մսից, գրեթե թեյ և կոմպոտ եղնիկի մսից»,- այսպես արտահայտվեց Ռոման Աբրամովիչը 2001թ. լրագրողների հետ զրույցում: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ