Replik.am-ը գրում է․

Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը Եվրոմիությանը մեղադրել է «Հարավային հոսքի» շինարարության ժամանակ իրագործած սաբուտաժի մեջ. «ԵՄ-ն անդադար աշխատում էր, այս նախագիծը տապալելու համար»,-հայտարարել է վարչապետը:

Այժմ Բունդապեշտը սկսել է մտածել գազատարի այլընտրանքային ուղղու մասին, որը կանցներ Ուկրաինան շրջանցելով:

«Հունգարիայի էներգետիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գազատար, որը կշրջանցի Ուկրաինան, ուստի մենք մտածում ենք «Հարավային հոսքի» այլընտրանքի մասին: Պետք է նոր հնարավորություններ մշակվեն, իսկ աշխատանքներն արդեն սկսվել են»,-ասել է Օրբանը:

Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» նախագծի դադարեցման մասին օրեր առաջ Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` դրանում մեղադրելով Բուլղարիային և ԵՄ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել