Այսօր սև և սպիտակ ոչխարների ՊՆ մամլո խոսնակ Վ.Դյարգյախլին, պատասխանելով Միլլի Մեջլիսի պատգամավոր Ագիլ Աբասովի դժգոհությանը կործանվող հայկական ուղղաթիռի կադրերը տարածելու առումով, ասել է. «Մեկ օրում ենք պարզել այդ տեսագրության հեղինակին և այն տարածողին... Այդ զինծառայողը խիստ պատժվել է...» Այսպիսով, Բաքուն ընդունում է, որ հենց ազերի զինվորականի տարածած տեսագրության հետևանքով ԽԱՓԱՆՎԵՑ կոյունլուների նախագծած «ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԶԵՐԻԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱ» տեղեկատվական սադրիչ օպերացիան... Ի.Ալիևից պատվեր ստանալով՝ Զ.Հասանովն իր Դյարգյախլիի հետ ՄԵԾ ծրագիր էին նախագծել՝ հայերին ագրեսիայի մեջ մեղադրելու համար, բայց այդ ամենից անտեղյակ կոյունլու-զինվորականը համացանցում տարածեց ուղղաթիռի կործանման տեսագրությունը, որի հետևանքով ազերիները ոչ միայն չկարողացան «նախահարձակ» լինել, այլև ստիպված էին պաշտպանվել իրենց իսկ կազմակերպած սադրանքի հետևանքների համար... Հիշեցնեմ, որ նոյեմբերի 12-ին Արցախի և Ադրբեջանի սահմանին կոյունլուների կողմից խոցվեց հայկական ուղղաթիռ, որը մասնակցում էր Արցախի և ՀՀ-ի համատեղ զորավարժություններին... Հաջորդ օրը ազերիական մի քանի կայքեր Սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ մի ուղղաթիռի կործանման տեսանյութ էին տարածում համացանցում՝ այն ներկայացնելով որպես հայկական ուղղաթիռի կործանման կադրեր... Սակայն այդ սուտը շատ շուտ բացահայտվեց, իսկ հետո էլ համացանցում հայտնվեց ԻՐԱԿԱՆ տեսագրությունը...
Հ.Գ. Հուսով եմ, որ պատժված զինծառայողին կտտանքների ենթարկելու ժամանակ նրա բանտախցում ևս կախել էին Ի.Ալիևի պատկերը, ինչպես դա արել էին պարգևատրվածի հետ... Սև և սպիտակ ոչխարների հանրապետությունում Ի.Ալիևն ամենուր է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել