Այսօր Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ ինքն իրեն տեսնում է նախագահի պաշտոնում: Պետք չէ զարմանալ, եթե Գագիկ Ծառուկյանն իրեն տեսնում է նախագահի դերում, ապա ինչո՞վ է Ծառուկյանին զիջում Սամվել Ալեքսանյանը: Նա էլ է մեծահարուստ, նա էլ է զբաղվում բարեգործությամբ (մի տարբերությամբ, որ չի լուսաբանում իր բարեգործությունները), նա էլ բազմաթիվ աշխատակիցներ ունի (մի քանի անգամ ավելի շատ, քան Ծառուկյանը) և հարկ եղած դեպքում Ալեքսանյանը կարող է կուսակցություն հիմնել և կազմակերպել բազմահազարանոց հանրահավաքներ:
Երբ որևէ օլիգարխ հայտ է ներկայացնում քաղաքական պրոցեսներ ղեկավարելու, առավել ևս՝ երկրի նախագահ դառնալու, պետք է ընդունել, որ մյուսները ևս նմանատիպ ամբիցիաներ են ցուցաբերելու: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանն ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Հայաստանի ազգությամբ հայ թիվ մեկ հարկատուն է:
Փաստորեն, ի դեմս Սամվել Ալեքսանյանի՝ Գագիկ Ծառուկյանը լուրջ մրցակից ունի նախագահի աթոռի համար պայքարում:



