1in.am-ը գրում է․
«Կարծում եմ արցախյան ազատամարտի մեր հերոսական ուղի անցած զինվորականները ստույգ տիրապետում են, թե ինչպես է ձեռք բերվել մեր հաղթանակը: Իսկ աշխարհաքաղաքական առումով կարծում եմ մեկնաբանությունները անտեղին են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հանրապետական խմբակցության նպատգամավոր Մհեր Սեդրակյանի երեկվա հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Մ.Սեդրակյանը երեկ լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն էր արել. «Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց, եթե ռուսը չլիներ ոնց էինք Ղարաբաղ պահում։ Մեր բանակը ռուսի օգնությամբ պահեց։ Եթե ռուսը չլիներ, մենք Ղարաբաղը ո՞նց էինք գրավելու»:
Ի դեպ՝ ՀՀԿ-ական պատգամավորի այս հայտարարությունը մեջբերել էին նաև ադրբեջանական կայքերը: Ավելացնենք նաև, որ Մ.Սեդրակյանը երեկ իր այս հայտարարությունն արել էր՝ պատասխանելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն վերաբերող հարցերին: