39115921in.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի շրջապատը գաղտնազերծել է նրա կարողության չափը, որը հասել է 10 մլն ֆունտ սթեռլինգի (16 մլն դոլար), հայտնում է Daily Telegraph-ը:

Բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնից վաղաժամկետ հեռանալուց հետո՝ 2007թ. ամռանը, Բլերը մի քանի պաշտոն էր զբաղեցրել որպես խորհրդական՝ համապատասխան համաձայնագրեր ստորագրելով մասնավոր և պետական կառույցների հետ:

Միաժամանակ, նա պայմանագրեր էր կնքել գրքի հրատարակության համար, ինչպես նաև շրջագայություններ էր կատարել՝ հանդես գալով դասախոսություններով:

Ընդ որում՝ Բլերի կարողության չափը միշտ խիստ գաղտնի է պահվել, նշում է պարբերականը:

«Այդ պատճառով լուրեր էին շրջում, թե նա վաստակել է մոտ 100 մլն ֆունտ սթեռլինգ, ինչը նախկին վարչապետը միշտ ժխտում էր»,- նշում է թերթը:

Այդուհանդերձ, մի շարք տեսաբաններ կարծում են, որ տվյալ գումարը նվազեցված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել