Պարզվում ա՝ կա ազգությամբ հայ պրոդյուսեր/ռեժիսոր Սարիկ Անդրեասյան... Մինչ այսօր տենց եսիմ ինչ ֆիլմերով աչքի չի ընկել, մենակ ռուսական «Մայրեր» կինոալմանախի մի մասն է նկարել, մնացածն անծանոթ բաներ են... Հիմա էս տղեն, ով ընդամենը 84 թիվ ա, ԱՄՆ-ում և Ռուսաստանում նկարել ա մի ֆիլմ, որում գլխավոր դերեր են խաղացել Էդրիան Բրոուդին, Հեյդեն Քրիստենսենը, Ջորդանա Բրյուստերը (Ֆորսաժ), Էյքոնը և այլոք: Ֆիլմը կոչվում ա «Կողոպուտ ամերիկյան ձևով» և Ռուսաստանում մեծ էկրաններ դուրս կգա հունվարի 22-ին: Մի խոսքով, կարծում եմ շատ կայֆ ա, որ էս տղեն հայ ա ու որ սենց մարդկանց հետ ա տալիս-առնում, մեզ մոտ էլ որ ցույց տան, պետք ա անպայման գնալ, նայել:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել