Ֆռենդերիս կանխատեսումները Ռուսաստանի վրով նայելով՝ մի տեսակ ժպտում եմ։ Նավթն ընկել ա ու շարունակելու ա ընկնել, ռուբլին ընկել ու շարունակելու ա ընկնել, տնտեսական ճգնաժամն ու սոցիալական խնդիրները գնալով ավելի իրական են դառնում... Հարյուր տոկոս, ոչ ոք դրա հետ չի վիճում, բայց մարդիկ մոռանում են ռուսի սպեցիֆիկան ու զուտ սպառողական հասարակությանը հատուկ արշինով են չափում...
Ժողովուրդ, ռուսն ամերիկացի չի, ռուսը եվրոպացի չի, ռուսը հայ չի ու կարաք դա տապոռություն համարեք, կարաք բարբարոսություն համարեք, կարաք վայրենություն կամ էլ հետամնացություն համարեք, բայց ռուսը թքած ա ունենում իրա ստամոքսի վրա էլ, շորի վրա էլ, կենսամակարդակի վրա էլ ու դաժե կյանքի վրա էլ, եթե ինքը հավատում ա, որ հանուն մեծ գաղափարի ու/կամ ընդդեմ «թշնամու» ա զրկանքներ կրելու։
Իրանք ջահել ազգ են, իրանք մոնղոլների խիստ հարաբերական լծից բացի, ուրիշ անազատություն չեն տեսել ու վերջին 400 տարին ակտիվ էքսպանսիա են արել ու չնայած այնպիսի խոշոր ֆիասկոների, ինչպիսին փետրվարյան հեղափոխությունն ու սովետի փլուզումն էր, իրենք դեռևս հանդիսանում են կայսերագեն ժողովուրդ, որին առաջին հերթին պետք ա Մեծ ԻԴԵԱ, հանուն որի նրանք սոված էլ կմնան, տեղն էկած վախտ ամբռազուռան էլ դոշով կփակեն։
Հա, դժգոհներ կան ու կշատանան, հայրենականի ժամանակ էլ Վլասովեցներ կային, ՍՍ-ական դառած կազակներ կային, էմիգրացիայում աբիժնիկացած սպիտակներ էլ կային, բայց մեծամասնությունը մնաց հավատարիմ իր երկրին ու էն ԻԴԵԱ-ին, որին ռուսը հավատում էր էդ պատմական ժամանակահատվածում ու, միլիոններ կորցնելով ու կռվից հետո էլ 10 տարի սոված, հետո մի էդքան էլ կիսասոված մնալով, մեկ ա լուծեց իր առաջ դրած խնդիրը...
Պատմական ռետրոսպեկտիվ հայացքի մեջ չխորանամ, ուղղակի ասեմ. էական չի, թե ինչքան ա ռուբլու կուրսը, ինչքան ա նավթի գինը, ու ինչ խնդիրներ են սպասվում առաջիկայում։ Որոշիչ դերն ու ամենակարևոր փոփոխականն էս պահին Պուտինի ռեյտինգն ա ու էն նոր ԻԴԵԱՆ, որ ինքը պետք ա տա ռուսներին։ Քանի դեռ էդ ռեյթինգը նման աստղաբաշխական մեծության ա, ու քանի դեռ Պուտինից ԻԴԵԱ ստանալու ակնկալիքը չի ճահճացել՝ մնացածը 14-րդական ա։



