Asekose.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  Asekose.am-ի ընթերցողներից մեկն ուղարկել է թուրքական «Ezel» հեռուստասերիալում հնչող երգերից մեկը, որն ըստ աղբյուրի` շատ նման է Անահիտ Սիմոնյանի «Կամ»երգին: Ուշագրավն այն է, որ տվյալ երգը համացանցում հայտնվել է շատ ավելի վաղ, քան Անահիտի  երգը:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի ամուսնու` կոմպոզիտոր, երգիչ Հայկոյի հետ, ով միաժամանակ տվյալ երգի հեղինակն է:

«Այդ երգի հեղինակը ես եմ, իսկ ես ոգեշնչված չեմ թուրքական երաժշտությունով: Հնարավոր է, որ նմանություն լինի, բայց հնարավոր է նաև այն, որ ես ավելի շուտ եմ ստեղծել այդ երգը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել