Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

16-րդ դար. բռնության նվազում  

16-րդ դարի նկար, որում պատկերված է, թե ինչպես է տանտերը ձախողում գողության փորձը @ Leemage/Getty

Նախաարդյունաբերական շրջանը լի էր բռնությամբ։ Միջին դարերում սպանությունների մակարդակն Օքսֆորդում գրեթե նույնն էր, ինչ Դոջ Սիթիում Ուայլդ Ուեսթի (Վայրի Արևմուտք) ծաղկման շրջանում։ 1500 թ.-ից սկսած՝ մարդասպանության մակարդակը կտրուկ նվազեց ոչ միայն Օքսֆորդում, այլև ողջ Եվրոպայում։ Այս նվազման պատճառն այն էր, որ ավելի շատ մարդիկ էին կրթություն ստանում։ Արդյունքում բնակչության գրագետ խավը մեծացավ։ Եվրոպական երկրների կառավարությունների համար ավելի հեշտ դարձավ  մշակել ու տարբեր լծակների օգնությամբ գործարկել հանցագործություներում մեղավորներին հայտնաբերելու մեխանիզմները։ Մարդիկ սկսեցին նախքան հանցանք գործելը մտածել պատժամիջոցների մասին։ Նախորդ դարերում կատարված բազմաթիվ այլ փոփոխությունների պես այս փոփոխությունը ևս այնքան հարթ ու աստիճանաբար տեղի ունեցավ, որ մարդիկ հեշտությամբ վարժվեցին ավելի անվտանգ հասարակությանը, սակայն անվտանգ հասարակություն ստեղծելն այնքան էլ հեշտ գործ չէր։ Ցավոք, 20-րդ դարում սպանությունների թիվը կրկին սկսեց աճել, և ներկայումս դժվար կլինի վստահորեն պնդել, որ մենք ապրում ենք ապահով հասարակությունում։

17-րդ դար. գիտական հեղափոխություն

Reflecting telescope, built by Isaac Newton in 1668

Պատկերն արտացոլող առաջին աստղադիտակը, որը ստեղծվել է 1668 թ.-ին Իսահակ Նյուտոնի կողմից @ Royal Society/PA

Քչերն են գիտակցում, որ 16-17 դդ. Եվրոպայում տարածված կախարդության «համաճարակը» բացառապես սնոտիապաշտության վրա չէր հիմնված։ Եթե մահանար այնպիսի մարդ, ում հետ Դուք կոնֆլիկտային հարաբերությունների մեջ էիք, Ձեզ կարող էին մեղադրել նրա մահվան մեջ՝ նշելով, որ Դուք դիմել եք կախարդության տվյալ մարդուն այն աշխարհ ուղարկելու համար։ Դուք իհարկե կարող էիք ասել, որ կախարդություն գոյություն չունի կամ որ Դուք չեք հավատում դրան, սակայն Ձեր այդ խոսքերը որևէ արժեք չէին ունենա դատարանում։ Դատարանում անգամ տեսիլքներն էին վկայություն տալիս։ Դա կոչվում էր «հոգիների վկայություն»։ Մեղադրող կողմի ներկայացուցիչները հաճախ տեսնում էին մեղադրվողի տեսիլքը հենց դատարանի դահլիճում, ու նրանց վկայություններն այս ուրվականների գործողությունների մասին հաճախ օգտագործվում էին իբրև ապացույց։ 17-րդ դարում բազում սնահավատություններին փոխարինելու եկան դատական տեսությունները։ Այն միտքը, որ Արևը պտտվում է Երկրագնդի շուրջ, վերջապես հերքվեց Գալիլեոյի կողմից։  Մահացու հիվանդ մարդիկ, ովքեր նախկինում միայն աղոթում էին Աստծուն ապաքինվելու համար, սկսեցին Աստծուց բացի նաև բժշկի դիմել։ 17-րդ դարի ամենակարևոր նվաճումները հենց գիտության ոլորտում էին։ 1687 թ., երբ հրատարակվեց Իսահակ Նյուտոնի «Philosophiae Naturalis Principia Mathematica»  աշխատությունը, քչերը կարող էին հասկանալ դրա բովանդակությունը, սակայն 1700 թ.-ից մարդիկ արդեն հիմնականում վստահ էին, որ գիտնականները վհուկներից ու կախարդներից ավելի լավ են հասկանում աշխարհը։ Այդ իսկ պատճառով նրանք այսուհետ ոչ թե սնահավատությունների վրա էին հիմնվում՝ այս կամ այն խորհրդավոր երևույթը բացատրելու համար, այլ որոնում էին գիտական բացատրություններ։

18-րդ դար. Ֆրանսիական մեծ հեղափոխություն

The Tennis Court Oath in Versailles by Jacques-Louis David

@ De Agostini/Getty

Սա Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքի խոշորագույն հեղափոխությունն է։  18-րդ դարում տեղի ունեցած այս հեղափոխության արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը, և Ֆրանսիան միապետականությունից վերածվեց հանրապետության։ Հեղափոխության կարգախոսն էր՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Հեղափոխության սկիզբ դարձավ Բաստիլի գրավումը (1789 թ.-ի հուլիսի 14): 

Հեղափոխական պայքարը տարվում էր հանուն մարդկանց լիարժեք իրավահավասարության գաղափարի։ Այն ստիպեց ողջ Եվրոպայի մտավորականներին վերաիմաստավորել և վերագնահատել այնպիսի ըմբռնումներ, ինչպիսիք են մարդու իրավունքները, քաղաքական հավասարությունը և կանանց իրավունքները։ Թեպետ շատ կառավարություններ սկզբնականում խուսափում էին փոփոխությունների խրախուսումից, հեղափոխությունն անխուսափելի էր։ 19-րդ դարի բազում սոցիալական բարեփոխումներ, այդ թվում՝ ստրկատիրության վերացումը, համընդհանուր կրթությունը, կանանց՝ իբրև անկախ սեփականատերեր հանդես գալու իրավունքը, հասարակական առողջապահությունը և մահապատժի մակարդակի նվազեցումը,  դժվար է պատկերացնել առանց Ֆրանսիայի մեծ հեղափոխության։ Մի խոսքով Ֆրանսիական մեծ հեղափոխությունը Եվրոպայի ժողովրդայնացման հիմք հանդիսացավ։

19-րդ դար. հաղորդակցական հեղափոխություն

The first transatlantic telegraph cable is laid in 1858

Առաջին միջմայրցամաքային մալուխի գործարկումը 1858 թ.-ին  © Bettmann / Corbis

20-րդ դարը հաճախ դիտվում է իբրև հաղորդակցական հեղափոխության ժամանակաշրջան։ 1900-կաններին մեր նախնիներից և ոչ մեկն անձնական հեռախոս չուներ, սակայն մեզնից մոտ 40 տոկոսը 2000 թ.-ին արդեն բջջային հեռախոսներ ուներ։ Այնուամենայնիվ, հաղորդակցական հեղափոխության ակունքները գալիս են դեռևս 19-րդ դարից։ 1900 թ.-ին արդեն հնարավոր էր հեռագիր ուղարկել։ Միջմայրցամաքային հեռագրական մալուխները գործարկվեցին 1872 թ.-ին, ինչից հետո հնարավոր դարձավ կարճ ժամանակում կապ հաստատել մղոնների հեռավորության վրա գտնվող մարդկանց հետ։ Երկաթուղիները, հեռագրակայաններն ու հեռախոսը հեշտացրին հաղորդակցությունը։ Այն ժամանակներում սրանք նույնքան կարևոր էին, որքան ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխությունը։ Իսկ աղունիկներն էլ վերջապես հանգիստ ստացան։ Նրանց այլևս այդքան հաճախ չէին անհանգստացնում նամակներ փոխանցելու խնդրանքներով։

20-րդ դար. ապագայի հայտնագործությունը 

Detail from Long Live the First Cosmonaut YA Gagarin! by Valentin Petrovich Viktorov

Տիեզերագնաց Գագարինի նկարը @ Valentin Petrovich Viktorov (1961)

Տեխնոլոգիաներն անկասկած հիմնահատակ փոփոխեցին մարդկանց կենսակերպը, սակայն նշանակալի փոփոխությունները դրանցով չեն սահմանափակվում։ 1900-ականներին քչերն էին լրջորեն տարված ապագայի մասին մտքերով ու կանխատեսումներով։ Վիլյամ Մորիսը և մի քանի սոցիալիստներ գրեցին ուտոպիստական ստեղծագործություններ, որոնցում պատկերում էին աշխարհն այնպիսին, ինչպիսին իրենք կուզեին տեսնել այն ապագայում, սակայն հայտնի չէր, թե ուր է մարդկությունը գնում, և ինչ է սպասվում նրան։ Այսօր մենք կանխատեսում ենք գրեթե ամեն ինչ. եղանակի տեսություն, բնական աղետների կանխատեսում, գնանկում կամ թանկացումներ։ Այսպես՝ ՄԱԿ-ը կանխատեսել է աշխարհի բնակչության մակարդակը մինչև 2300 թվականն ընկած ժամանակահատվածի համար, իսկ գլոբալ տաքացման մասին զեկույցներն այնքան շատ են, որ էլ չես էլ ուզում կարդալ։ Մի խոսքով, կանխատեսումներն այնքան շատ են, որ որոշ ժամանակ անց 20-րդ դարը կսկսի դիտարկվել իբրև ժամանակակից աշխարհի նախաշեմ։ Հենց այս դարում մարդիկ վերաիմաստավորեցին անցյալ, ներկա ու ապագա հասկացությունները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել