Panorama.am-ը գրում է․
«Ֆեյսբուքն անձնական տվյալներն օգտագործել է և շարունակելու է օգտագործել գովազդի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով 2015-ի հունվարի 1-ից սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների նոր քաղաքականության կիրառմանը:
Հիշեցնենք, որ 2015 -ի հունվարի 1-ից ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների օգտագործման նոր քաղաքականությունը թույլ է տալու փոխանցել դրանք երրորդ անձանց առանց օգտատիրոջը հարցնելու:
Ս. Մարտիրոսյանը շեշտեց, որ դա միշտ արվել է, ուղղակի հիմա բացահայտ ասում են այդ մասին:
Ըստ փորձագետի՝ սոցցանցն օգտվում է մեր տվյալներից՝ գումար աշխատելու համար. «Վերջերս սկսել է նաև այլ կայքերում որպես գովազդ օգտագործել մեր գործողությունները: Այժմ քաղում են նաև տեղեկատվություն բոլոր այն կայքերից, որոնցում տեղադրված է սոցցանցի նշանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



