Araratnews.am-ը գրում է․
Եվրասիական տնտեսական միությունը բացի բացասականից, ոչ մի դրական միտում չի ունենա Հայաստանի համար. Araratnews-ին հայտնեց ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Հայաստանի անդամակցումը ԵՏՄ կոչվածին բարդացնում է իրավիճակը տարածաշրջանում: Անդամակցության արդյունքում երկրի գործոնն է թուլանում՝ այսինքն Հայաստանը հանդես է գալու որպես ոչ ինքնուրույն քաղաքականություն, իշխանություն ունեցող երկիր: ԵՏՄ-ին անդամակցելը նաև բարդացնում է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի կարգավորման գործընթացը: Բացի այդ, նաև հեռացնում է տարածաշրջանը Արևմուտքից և բարձրացնում է տարածաշրջանի խոցելիությունը ռուսական կայսրության նկրտումների դեմ հանդիման»:
Նիկոլ Փաշինյանի այն դիտարկաման հետ, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելը մի ծրագիր է հետապնդում՝ Հայաստանին օտարել տարածաշրջանից, փորձագետը համաձայնվեց: «Արդեն տարածաշրջանում Հայաստանը չի դիտարկվում որպես ինքնուրույն պետականություն ունեցող երկիր, զիջում է իր ինքնուրույնությունը Ռուսաստանին: Հատկապես, ինչ վերաբերվում է տնտեսական, դրամավարկային և մաքսային քաղաքականությանը, ապա այն ամբողջովին Ռուսաստանի իշխանության տակ է: Ահա այստեղից էլ կարող ենք հաստատ ասել, որ օտարվում է Հայաստանը, քանի որ հայ-իրանական սահմանը վերածվում է ռուս-իրանական սահմանի, հայ-վրացական սահմանը վերածվում է ռուս-վրացական սահմանի: Սա ինտեգրո՞ւմ է նշանակում: Իհարկե ոչ: Սա նշանակում է Հայաստանի մեկուսացում Ռուսաստանին զուգահեռ: Եվրամիությունը և ԱՄՆ-ն արդեն իսկ եկել են պայմանավորվածության, որ Ռուսաստանի հանդեպ կիրառվող սանկցիաները ոչ միայն շարունակվելու են, այլև խստացվելու են: Իսկ երեկ լսված Պուտինի զառանցանքից մենք հասկացանք, որ Ռուսաստանում ոչ մի հետևություններ չեն արել, ոչ մի պատճառահետևանքային կապ ռուսների ուղեղներին չի հասնում: Այսինքն մենք այստեղ գործ ունենք ոչ միայն քաղաքական անպատասխանատվության, այլև քաղաքական անմեղսունակության հետ: Արևմուտքն իր գործողությունները կատարելու է, և Հայաստանը ինչու է մտնում այդ ամենի տակ՝ ուղղակի ոչ ոք չի կարող բացատրել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




