«Reddit» կայքի օգտատեր matttheman11-ը 40 դոլարով մի հին հեռուստացույց գնեց։ Բնականաբար, նա չէր պատրաստվում հաղորդումներ կամ կինոնկարներ դիտել այդ հեռուստացույցով։ Նա ցանկանում էր իր մինի-բնակարանը ստեղծել այնտեղ, այնուհետև բնակեցնել այն ձկնիկներով։ Այս մանրակերտ գլուխգործոցի ստեղծման համար մեծ համբերություն ու երկար ժամանակ պետք եկավ, սակայն այսպիսի ցնցող արդյունքի հասնելու համար արժեր մի լավ տքնել։
Պետք է վերցնել հին հեռուստացույց,
հեռացնել դրա ներսի լարերն ու անպետք մասերը,
բացել վերևի մասը և վրան ծխնիներ ամրացնել, որպեսզի հեշտությամբ հնարավոր լինի այն բացել ու փակել։
Այնուհետև հեռուստացույցի մեջ պետք է ակվարիում տեղադրել։
Իսկ հիմա ժամանակն է վերստեղծել տան ինտերիերը մինի տարբերակով։

Պետք է ստեղծել ու դասավորել մանրակերտ կահույքը։ matttheman11-ը իր սեփական ձեռքերով է ստեղծել կահույքը, սակայն հնարավոր է նաև տիկնիկների կահույքով ձևավորել ակվարիումը։

Ահա և Գագիկը*,
Բալաբեկը,

Փառանձեմը,

Լիպարիտը

և Վասպուրը՝ ակվարիումի նոր բնակիչները։


* Անձնական գաղտնիության իրավունքը պահպանելու նպատակով հերոսների անունները փոխված են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



