Tert.am-ը գրում է․
Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության 7-րդ համագումարին միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ չնայած այսօր Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու կարիք ունի, սակայն ՀՀ-ն այսօր տնտեսություն ունի, որը հարևան երկրների տնտեսությունների հետ համեմատած ավելի մրցունակ է, ավելի ճարպիկ է ու ավելի հավակնոտ:
«Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը օրինակ կարող է լինել ԱՊՀ մյուս երկրների համար: Բայց այսօր միայն ստվերի նվազեցման վրա եթե հույս դնենք, տնտեսական աճը մեծ չի լինի: Մենք պետք է աշխատենք տնտեսական աճի զարգացման վրա, պետք է անենք այնպես, որ ապահովվի տնտեսական ու որակական աճ, և դրա հիման վրա հարկեր հավաքենք: Տնտեսական աճը, որը կբերի աշխատատեղեր, ներդրումներ, նաև Հայաստան վերադարձ, Հայաստանում բիզնես անելու ցանկություն»,-ասաց նա:
Արսեն Ղազարյանը հիշեց, որ դեռևս ամռան սկզբին, երբ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր գործարարներին՝ խոսելու ստվերից դուրս գալու մասին, ինքն անմիջապես բարձրաձայնել է հավասարության մասին:
«Իմ առաջին արձագանքն այն էր, շատ լավ է, եկեք ստվերից դուրս գան, բայց բոլորս միասին, աշխատենք հավասար պայմաններում: Պետք է բարիդրացիական մթնոլորտ լինի գործարար միջավայում, որպեսզի բարեփոխումները ճիշտ ընկալելի լինեն»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



