margaryanGalatv.am-ը գրում է․

ԲՀԿ-ն կողմ է քվեարկել և նախկինում ևս կողմ է  արտահայտվել ԵՏՄ անդամակցության գործընթացին: Խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսպես է բացատրում․ «Մենք չենք համարում, որ կան լավ կամ վատ ինտեգրացիոն պրոցեսներ, և մենք ընտրում ենք դրանց մեջ,  մենք քաղաքական պրագմատիզմի ճանապարհով ենք առաջնորդվել»:

Վերջինս միայն ճիշտ դրսևորման անհրաժեշտություն է  տեսնում․«Իրականում մենք գտնում էնք, որ այդ պրագմատիզմը մեզ համար չեզոք մնալն էր, որևէ մեկին չանդամագրվելն էր և երկու խմբերի հետ էլ աշխատել գործընկերային սկզբունքով: Այդ հնարավորությունը մենք ունեինք այդ ժամանակ:  Բայց տարիներ առաջ երկիրն ընտրեց այլ գործընթաց և պարզվեց, որ դա դառնում է վտանգավոր և անցած տարի  ընտրվեց ԵՏՄ-ին միանալու որոշումը:  Եվ  մենք կողմ քվեարկեցինք»,- ասում է Մարգարյանը:

ԲՀԿ-ն սակայն չի համարում, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ ինքնիշխանության կորուստ ունենում ենք, ցանկացած նման գործընթաց, ըստ Մարգարյանի, ենթադրում է որոշ իրավասությունների զիջում, սակայն զիջում են բոլոր  անդամ պետությունները․ «Եթե դու ավելի շատ ես զիջում, նշանակում է՝ վատ ես բանակցել, և այդ պրոցեսները, այդ պետությունները չեն մեղավոր, մեղավորը դու էս, եթե շատ ես զիջել: Մենք գտնում ենք, որ բոլոր հիմքերը կան զիջելու այնքան, որքան բոլորը»,-նշում է Ստեփան Մարգարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել