Panorama.am-ը գրում է․
«Վերջին տարիների ընթացքում ԵՏՄ-ի անդամ երկրների երիտասարդ գիտնականների կողմից շատ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում: Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը և Հայաստանը տնտեսապես գտնվում են մեկ միության շրջանակներում և գիտական համագործակցությունը նույնպես շատ կարևոր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵՏՄ-ի անդամ երկրների միջև գիտական համագործակցության հարցերին, ասաց Բելառուսի ԳԱԱ ԵԳԽ նախագահ Անդրեյ Իվանեցը:
Նա նշեց, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև 20 տարվա ընթացքում շատ ակտիվ զարգանում է գիտական համագործակցությունը և այս պահին Հայաստանի հետ նույնպես քննարկվում են գիտական համագործակցության հարցերը. «Հայ և բելառուս գիտնականները այս պահին համատեղ աշխատանքներ են իրականացնում քիմիայի բնագավառում: Կան ծրագրեր զարգացնել համագործակցությունը նաև գյուղատնտեսության բնագավառում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



