Tert.am-ը գրում է․
Մարդիկ սկսում են աղքատանալ մասսայաբար. ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով դոլար-դրամ փոխարժեքի տատանումներին և զուգընթաց գնաճին՝ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Ըստ նրա, վերջին օրերին առօրյա դիտարկումները ցույց են տալիս, որ գնաճը հասել է 10%-ի:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ըստ ՏՄՊՊՀ-ի անցկացրած մոնիտորինգի՝ փոխարժեքով պայմանավորված գնաճը նորմայի սահմաններում է և կազմում է 5%:
Շահգելդյանը նկատեց, որ բացի այն, որ դոլարի արժևորումը դրամի նկատմամբ՝ գնաճի պատճառ է, նաև ՌԴ-ից ուղարկված արժեզրկված ռուբլին է մեծ հարված քաղաքացիներին, նաև ՀՀ քաղաքացիների մեծ մասը «տոկոսի տակ է», կան պայմանագրեր բանկերի ու քաղաքացիների միջև, և դրամ-դոլար փոխարժեքի մեծ տատանման դեպքում, պայմանագիրը փոխվում է հօգուտ բանկի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



