«Առցանց լրատվամիջոցների աշխատանքում սահմանափակում մտցնելու համար պետք է ինտերնետն անջատել». Աշոտ ՄելիքյանPanorama.am-ը գրում է․

«Եթե խոսում ենք հայաստանյան լրատվամիջոցների ազատության մասին, առաջին հերթին պետք է առանձնացնել առցանց լրատվամիջոցները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսելով Freedom House միջազգային կազմակերպության կողմից հրապարկված «Համացանցի ազատությունը 2014» թ-ին զեկույցի մասին, որի համաձայն, Հայաստանի համացանցի ազատության մակարդակը գնահատվում է որպես ազատ:

Նա համամիտ է միջազգային կազմակերպության գնահատականի հետ. «Freedom House-ի գնահատականն օբյեկտիվ է: Մենք բոլորս էլ տեսնում ենք, որ Հայաստանում նոր մեդիաները, մասնավորապես առցանց լրատվամիջոցները շատ ավելի ազատ են, քան հեռարձակվող կամ տպագիր լրատվամիջոցները: Այլ բան է, որ ավանդական լրատվամիջոցները փորձում են մի քանի տեսակի լրատվամիջոցներ միավորել մեկ պլատֆորում»:

Ա. Մելիքյանը միաժամանակ հիշեցրեց, որ Freedom House-ի «Մամուլի ազատություն-2014»զեկույցում Հայաստանը դասակարգված է «ոչ ազատ» կատեգորիայում:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առցանց լրատվամիջոցների ազատությունը, ի տարբերություն ավանդական լրատվամիջոցների, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ասաց. «Նախ պետք է պայմանավորել տեխնոլոգիաների զարգացմամբ և վերահսկողության դժվարացմամբ: Առցանց լրատվամիջոցների աշխատանքում որպեսզի որևէ խոչընդոտ, սահմանափակում մտցնեն, պետք է ինտերնետն անջատել: Հակառակ պարագայում՝ քանի գործում է ինտերնետը, լուրերի, տեղեկությունների տարածման այլընտրանքային ճանապարհներ կան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել