Եթե եռյակի ղեկավարներից մեկը չցանկանա, որ լիդերների հանդիպումներ լինեն, ուրեմն այլ նպատակներ է հետապնդում. Ռուբիկ ՀակոբյանYerkir.am-ը գրում է․

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ռուբիկ Հակոբյանը նշեց, որ վերջին քառօրյան շատ հագեցած էր, որովհետև քննարկման էին դրվել լրջագույն նախագծեր` մասնավորապես ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ըստ Ռուբիկ Հակոբյանի այդպես էլ համարժեք քննարկում տեղի չունեցավ այս կարևորագույն հարցի հետ կապված:   Ղազախստանը ոչ միայն չի թաքցնում որ Ադրբեջանը իր ռազմավարական դաշնակիցն է, այլ որ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը: Այդպես էլ անպատասխան մնաց թե ինչպես է լուծվելու Ղազախստանի նախագահի առաջ քաշած հարցը` Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետի տեղադրման հետ կապված: Ըստ պատգամավորի, պարզ էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին կողմ է լինելու ոչ միայն խորհրդարանի մեծամասնությունը, այլ նաև հասարակության մեծ մասը: «Սակայն այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, քաղաքական տգիտության արդյունք էր, որովհետև եթե խղճի կամոք քվեարկվեր, դեմ-երը ավելի շատ կլինեին: Կոնյուկտուրային քվեարկություն տեղի ունեցավ բախտորոշ հարցի հետ կապված»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը: Հարցին, թե երբ է նախատեսված եռյակի հաջորդ հանդիպումը , Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ դեռ չեն որոշել, և դրա պատճառն այն է, որ ԱԺ օրակարգը շատ հագացած էր , երևի դա ազդեց, որ եռյակն իր ուշադրությունը կենտրոնացրեց հիմնականում ԱԺ աշխատանքների վրա: «Վստահ եմ, որ եռյակը իր գործունեւոյթւոնը կշարունակի առաջիկայում»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել