Շուտով Նոր տարին ա գալիս։
Հարգելի հայրենակիցներ ջան, շատ շուտով մենք կտոնենք Նոր տարին։ Ասում են՝ նոր տարին ոնց դիմավորես, տենց էլ տարին կանցնի։
Բայց ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հնարավորություն չունեն, բայց գնում են բանկ՝ վարկ վերցնելու, ինչ ա նոր տարին լավ ճոխ դիմավորեն։
Բայց դուք չե՞ք մտածում դրա հետևանքների մասին, որ դրա տակից, վարկերի տակից ո՞նց եք դուրս գալու։ Նոր տարին պետք չի տենց ճոխ դիմավորել, մտածում եք, թե ամոթ ա, հարևանները կծիծաղեն, թքած ունեցեք, թե ինչ կասեն ուրիշները ձեր մասին, մտածեք, ձեր հնարավորությունների չափ նոր տարի արեք։
Օրինակ՝ Արցախում նման բան ոչ մեկ չի անի, գնա բանկ, վարկ վերցնի, ինչ ա թե նոր տարի է գալիս, մենք՝ արցախցիներս, ամեն մեկս տոնում ենք մեր հնարավորությունների չափ, ոչ մեկ չի կարա մյուսին ասի, թե ինչու խոզի բուդ չկա, պարտադիր չի խոզի բուդ լինի, կարևորը՝ Աստծո օրհնությունը լինի առաջին հերթին։ Սրանով ի՞նչ եմ ուզում ասեմ, հարգելիներս, վարկ մի վերցրեք, ձեր հնարավորությունների չափ արեք նոր տարի, Աստված օրհնի ձեզ բոլորիդ։



