Panorama.am-ը գրում է․
«Այսօր Արցախը ձեռք է բերում անկախություն ԱՄՆ-ում` նահագների մակարդակով, Ավստրալիայի տեղական իշխանությունների կողմից: ԱՄՆ-ը այսքան ժամանակ չի ճանաչել Հարավային Օսիայի կամ Ղրիմի միանալը Ռուսաստանին, իսկ Արցախի պարագայում այլ կերպ է վարվում և փաստացի ճանաչում է Արցախի անկախությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ջեյմս Ուորլիք-Աշոտ Ղուլյան վաշինգտոնյան հանդիպմանը ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքները կանխելու, զսպելու համար ԱՄՆ դիմում է այդպիսի քայլերի` հանդիպում է Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ. «Այս տարի Ադրբեջանը չափից ավելի մեծ սադրանքների էր դիմել արցախյան ճակատում և Արցախի ռազմական ու քաղաքական իշխանությունները չպետք է դա թողնեն անպատասխան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



