Life.panorama.am-ը գրում է․

«Շուկայում հավկիթի պակաս չկա». Թռչնաբույծների միության նախագահ
Շուկայում հավկիթի պակաս չկա: Մամուլում տեղ գտած լուրերը, թե այս օրերին խանութներում դժվար է ձու ձեռքբերելը անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
 
«Նման լուրեր տարածողները ցանկանում են ներկրողներին աջակցել՝ ցույց տալով, թե տեսեք ձվի դեֆիցիտ կա: Նման բան չկա, ես էլ չգիտեմ ոնց ասեմ, այնքան ձու է արտադրվել, որ դրանից այն կողմ էլ տեղ չկա»,-ասաց Սերգեյ Ստեփանյանն ընդգծելով, որ տոնական օրերին լիարժեք ապահովում են ձվի շուկայի պահանջարկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել