Ոչ թե նրանց առաջ քաշվող դրույթներն են այլևս իմաստազուրկ, այլ կոնկրետ այդ քաղաքական ուժերն ընդդիմադիր դաշտում անելիք չունեն։ Ինչպե՞ս են պատրաստվում նրանք համոզիչ կերպով բացատրել երկու բան. ինչու՞ հիմնականում չմիացան իմպիչմենտի գործընթացին և ինչու հիմնականում կողմ քվեարկեցին ԵՏՄ միանալուն։ Ինչպե՞ս են նրանք պատրաստվում ներկայանալ ընդդիմադիր դիրքերից, երբ քվեարկում են իշխանական ուժերի պես կամ նրանց թելադրանքով (հորդորով, խնդրանքով... էական չէ)։

Փաստորեն, եռյակը հիմնականում ընդդիմադիր է ոչ թե մինչև իր նպատակներին հասնելը, այլ այն հարցերում և այնքան, որքան եռյակին արտոնված է լինել ընդդիմադիր։

Եվ եռյակի կողմից ուղղակի լկտիություն կլինի 2015 թ․ հունվարին և դրանից հետո հնարավոր գնաճի և բացասական այլ երևույթների համար պատասխանատու հռչակել իշխանություններին ու ԵՏՄ-ը։

Այսպիսի իրավիճակում հայտնված եռյակն անխուսափելիորեն պետք է տրոհվի, դրանից անխուսափելիորեն պետք է դուրս գան մի շարք պատգամավորներ և Հայաստանի քաղաքական համակարգում ընդդիմադիր շարժումներն անխուսափելիորեն պետք է մասնավոր, ոչ թե ընդհանուր, դրսևորումներ ստանան՝ կոնկրետ պատգամավորների և նրանց կողմից ստեղծվող նոր կառույցների միջոցով։

Հ․Գ․ Հրաշալի քառյակի հրաշագործություններն այդպես էլ չտեսանք, իսկ եռյակի հրաշագործությունը, երևի, վերջին երկու քվեարկություններն էին, երևի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել